Միզային համակարգ
12 լուծում՝ հիպերակտիվ միզապարկի դեմ
Եթե հաճախ եք զուգարան վազում՝ միզելու համար, անգամ գիշերային ժամերին եք արթնանում եւ նույնիսկ չեք հասցնում զուգարան հասնել ամենայն հավանականությամբ, հիպերակտիվ միզապարկ ունեք: Սա բոլորովին էլ հազվադեպ հիվանդություն չէ. ամերիկացի տղամարդկանց 30 եւ կանանց 40 տոկոսի մոտ հիպերակտիվ միզապարկի ախտանշաններ են դրսեւորվում, հաղորդում է FoxNews-ը:,
Միզապարկի հիպերակտիվությունը կանանց պարագայում՝ կոնքային արտանկման, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի մեծացման արդյունք կարող են լինել: Բայցի այդ, հիվանդությունը կարող է միզապարկի մկանների՝ տարիքի պատճառով թուլությամբ, նյարդային խանգարումներով, կամ էլ՝ միջողնաշարային դիսկի ճողվածքով պայմանավորվել:
Եթե հիպերակտիվ միզապարկը լուրջ անհանգստություն է պատճառում ձեզ, հետեւյալ 12 լուծումները կարող ենք առաջարկել.
- Բժշկի օգնությանը դիմեք
Մասնագետը կարող է, ախտանշանները գնահատելով եւ հետազոտություններ նշանակելով, դրանց առաջացման աղբյուրը բացահայտել: Հնարավոր է՝ միզուղիների բորբոքում ունեք եւ, դեղամիջոցների օգնությանը դիմելով, շատ արագ թեթեւություն զգաք: - Օրագիր պահեք
Բժիշկը կարող է խնդրել, որ օրագրում գրի առնեք, թե օրվա ընթացքում ինչ ու որքան հաճախ եք ուտում եւ խմում, ինչպես նաեւ՝ ինչ հաճախությամբ եք զուգարան գնում եւ որքան՝ միզում: Այդ կերպ մասնագետը հիվանդության ախտանշանները գնահատելու հնարավորություն կունենա: - Քիչ խմեք
Հատկապես սուրճ, թեյ եւ լիմոնադ քիչ խմեք: Դրանք միզապարկը բորբոքելու եւ միզելու ցանկություն խթանելու հատկություն ունեն: - Հավելյալ քաշից ազատվեք
Հավելյալ քաշը անցանկալի ճնշում է գործադրում միզապարկի վրա: - Կեգելի վարժություններ կատարեք
Օրական Կեգելի 30-40 վարժություն կատարելով՝ ախտանշանների նկատելի թուլացում կզգաք: - Պահեք մեզը
Հարկավոր է մեզը պահելու եւ այդ կերպ միզապարկին «դաստիարակելու» միջոց գտնել: Օրինակ՝ երբ միզելու ցանկություն է առաջանում, Կեգելի վարժություն արեք՝ նախքան զուգարանին ապավինելը որոշ ժամանակ շահելու համար: - Կոնքային հատակի թերապիա եւ կենսաբանական հակադարձ կապ
Կոնքային հատակի թերապիան եւ կենսաբանական հակադարձ կապը միջին բարդության հիպերակտիվ միզապարկի պարագայում են օգտակար: Կոնքային հատակի թերապիան մկանների կծկումներ խթանելու միջոց է ծառայում, իսկ կենսաբանական հակադարձ կապի ընթացքում, մինչ հիվանդը Կեգելի վարժություններ է կատարում, համակագիչը փորձում է կծկումների արդյունավետությունը պարզել: - Էսթրոգենի քսուք
Դաշտանադադարի ընթացքում էսթրոգենի արտադրության անկումը կարող է հեշտոցի պատի իջեցման հանգեցնել, ինչը միջապարկի գրգռմամբ եւ բորբոքմամբ է հղի: Էսթրոգենի քսուքն օգտակար է նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց համար, քանի որ արյան մեջ չի ներծծվում: - Դեղորայքային բուժում
Հիպերակտիվ միզապարկի ախտանշանները վերացնող բազմաթիվ դեղամիջոցներ կան. մասնագետի օգնությամբ կարող եք պարզել, թե դրանցից որն է ձեզ առավել հարմար: - Բոտոքս
Եթե մնացած դեղամիջոցները չեն օգնում, կարող եք կնճիռները հարթելու հատկություն ունեցող բոտոքսի օգնությանը դիմել: Այն կարգավորում է մկանների աշխատանքը եւ, կաթվածահար անում հավելյալ կծկումներ առաջացնողներին: - Նեյրոմոդուլիացիա
Սրբանային նյարդերի խթանիչը միզապարկի աշխատանքը կարգավորող իմպլանտ է, որը, հիվանդության ախտանշանները մեղմելու նպատակով, օրգանի գործառույթները վերահսկող նյարդերին ազդակներ հաղորդելու ծրագրավորում ունի: Ոլոքային նյարդի խթանման տեխնոլոգիան օրգանիզմի մեջ ավելի մակերեսային ներթափանցում է ենթադրում: Այս պարագայում, ոլոքային նյարդերի աշխատանքը խթանելու եւ միզապարկը թուլացնելու նպատակով, մաշկի մեջ ասեղի տեսք ունեցող էլեկտրոդ է մտցվում: Տեխնոլոգիան 50-60 տոկոս արդյունավետություն ունի, սակայն պարբերաբար կրկնվելու անհրաժեշտություն է ենթադրում: - Վիրահատություն
Միզապարկի հիպերակտիվությունը հրահրող պատճառների (ինչպես, օրինակ, կոնքային արտանկումն է) վերացմանը միտված վիրահատական միջամտության մի շարք եղանակներ կան, բայց, նախքան վիրահատության դիմելը, լավ կլինի բժշկի հետ դրա դրական եւ բացասական կողմների մասին խոսեք:
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն